top of page

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՍԻՐԵԼԻ ԾՆՈՂՆԵՐ

 

 

      Հարգելի՛ ծնողներ, անչափ ուրախ ենք, որ հետաքրքրված եք ձեր երեխայի հայեցի դաստիարակման, մեր ազգի համար արժանի զավակ մեծանալու հարցով: Հիանալի է, երբ նման կարևորագույն աշխատանքում երկու կողմերն էլ կիսում են միևնույն ակնկալիքներն ու ցանկությունները: Համոզված ենք, որ գիտակցում եք, թե ձեր և դպրոցի անձնակազմի համատեղ աշխատանքը ինչ մեծ արդյունքի կհանգեցնի՝ մեր երեխաների մեջ հայի ոգին, ուժը, սերը և արժանապատվությունը միշտ վառ պահելու համար: Ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ մենք միշտ կունենանք ձեր օգնության կարիքը, ուստի կանխավ հայտնում ենք մեր շնորհակալությունը` այս հարցում մեզ աջակցելու համար: Կցանկանայինք, որ մշտապես երեխաներից հարցնեիք, թե դպրոցում ինչ են սովորել՝ նրանց հավատացնելով, որ շաբաթվա ընթացքում դպրոցում անցկացրած այդ  ժամերը մեր և իրենց ապագայի համար շատ կարևոր նշանակություն պիտի ունենան:   Հայրենիքից հեռու մեծանալու փաստը չի կարող արդարացում լինել մայրենի լեզվին մասնակի ծանոթ լինելը: Տեղին է նշել Թեոդոր Ռուզվելտի հետևյալ  խոսքը.  «Արա այն, ինչ կարող ես, նրանով` ինչ ունես, այնտեղ, որտեղ գտնվում ես»: Համոզված ենք, որ դուք ևս ջանում  եք անել ձեզանից կախված ամեն բան, որպեսզի ձեր երեխաները հնարավորինս շատ հաղորդակից լինեն մեր լեզվին, մշակույթին, պատմությանը: 

bottom of page