top of page

 

1921 թվականին Արամ Խաչատրյանի եղբայր Սուրենը Արամին տանում է Մոսկվա, որտեղ Արամն ընդունվում է «Գնեսինի Երաժշտական Քոլեջ»-ը։ Այդ ամենից առաջ Արամը նույնիսկ նոտաները չգիտեր։ 

Շատ շուտով նա բացահայտում է իր կոմպոզիտորական տաղանդը, և 1925 թվականին Գնեսինն Արամին առաջարկում է կոմպոզիտորական վարպետության դասերի հաճախել։ 1929 թվականին Արամն ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիան: որտեղ նա ուսանում է ռուս հայտնի կոմպոզիտոր և ուսուցիչ Մյասկովսկու մոտ։ Արամը կոնսերվատորիան ավարտում է փայլուն գնահատականներով։ Նրա առաջին խոշոր աշխատանքը «Առաջին սիմֆոնիան» է։ Այս ժամանակահատվածում նա գրում է նաև երաժշտություն թատրոնի համար, մեծ առումով «Վալենսիական այրի» շարքը և «Դիմակահանդես»-ը, և իր ավարտական տարիների ընթացքում՝ «Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը։

1939 թվականին Խաչատրյանը գրում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչվում է «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է Գայանե (բալետ)‎|«Գայանե»։

1936-1947 թվականներն ամենաբեղմնավորն էին Խաչատրյանի կյանքում։ Նա երաժշտություն գրում է դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, ինչպես նաև երգեր, եկեղեցական երաժշտություն և սիրված «Ջութակի համերգ»-ը, 1946 թվականին՝ «Երկրորդ սիմֆոնիան», 1943 թվականին՝ «Թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը, 1946 թվականին՝ «Երրորդ սիմֆոնիան» և 1947 թվականին՝ իր «Պոետիկ սիմֆոնիան»։

 

1940-ականներին նա շրջում է ամբողջ Սովետական Միությունը՝ Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ), Կիև, Երևան, Թբիլիսի, Սոչի, Խարկով։ 1950 թվականին նա մեկնում է Հռոմ, որը դառնում է նրա համաշխարհային շրջագայության առաջին քաղաքը։ Առաջիկա տարիներին շրջագայում է 42 երկիր՝ բոլոր մայրցամաքներում։ Իր շրջագայությունների ընթացքում նա հանդիպում է բազմաթիվ հանրահայտ մշակույթի գործիչների՝ Յան Սիբելիուս|(Սիբելիուս), Էռնեստ Հեմինգուեյ|(Հեմինգուեյ), Չառլի Չապլին|(Չապլին), Սալվադոր Դալի|(Դալի) ։

50-ականներին Խաչատրյանն սկսում է իր ուսուցչական գործունէությունը Գնեսինի ինստիտուտում և Մոսկվայի կոնսերվատորիայում։

1956 թվականի Դեկտեմբերի 27-ին Խաչատրյանի հայտնի «Սպարտակ»-ը բեմադրվում է Կիրովի բեմում։ Խաչատրյանի 70-ամյակը պաշտոնապես նշվել է և՛ Մոսկվայում, և՛ Երևանում։ Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին և թաղված է «Երևանի՝ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում»՝ հայ այլ մեծերի՝ Կոմիտասի, Իսահակյանի, Սարյանի կողքին։

Սիմֆոնիաներ[խմբագրել]

  • Սիմֆոնիա հ. 1

  • Սիմֆոնիա հ. 2

  • Սիմֆոնիա հ. 3

Մենանվագներ և նվագախմբային գործեր[խմբագրել]

  • Դաշնամուրի Կոնցերտ

  • Ջութակի կոնցերտ 1941

  • Թավջութակի կոնցերտ

  • Կոնցերտ-Ռապսոդիա դաշնամուրի և նվագախմբի համար

  • Կոնցերտ-Ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար

  • «Դիմակահանդես» սյուիտ

  • «Լերմոնտով» սյուտ

Բալետներ

  • Սպարտակ

  • «Գայանե», որն պարունակում է հանրահայտ Սուսերով Պարը

  •  

Կամերային ստեղծագործություններ

  • Տրիո Սոլ մաժոր Կլարնետի, ջութակի և Դաշնամուրի համար (1932)

Դաշնամուրային մենանվագներ

  • Տոկկատա

  • Էտյուդ

 

 

Այստեղ դուք կարող եք ունկնդրել Ա. Խաչատրյանի << Վալս>> -ը

ՎԱԼՍ - Արամ Խաչատրյան
00:00 / 00:00

Արամ Խաչատրյան

 

Կենսագրություն

Արամ Խաչատրյանը ծնվել է Քոջորիում (Թբիլիսի|Թիֆլիսի մոտակայքում) 1903 թվականի հունիսի 6-ին, գիրք կազմող Եղյա Խաչատրյանի ընտանիքում։ 1913 թվականին նա ընդունվում է Թիֆլիսի «Կոմերցիայի դպրոց»-ը, բայց նախընտրում է երաժշտությունը։ Որոշ ժամանակ ինքնուրույն սովորելով նվագել փողային գործիքներ՝ նա ընդունվում է մի փողային նվագախումբ։

1915 թվականին (Հայկական ցեղասպանություն|հայկական ցեղասպանության տարին) երիտասարդ Արամ Խաչատրյանի ահաբեկված ընտանիքը, թողնելով ամբողջ իր ունեցվածքը, գաղթում է Եկատերինոգրադ (Կրասնոդար)՝ Խաչատրյանի մեծ եղբոր մոտ։ Բարեբախտաբար թուրքական զորքերը չեն ներխուժում Թիֆլիս, և Խաչատրյանի ընտանիքը վերադառնում է տուն։

bottom of page