
Կոմիտաս (Սողոմոն Սողոմոնյան)
Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, Սեպտեմբեր 26, 1869, Քյոթահիա, - Հոկտեմբեր 22, 1935, Փարիզ), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և դասատու։ Նա համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր։
Պարույր Սևակ (Ղազարյան)
Պարույր Սևակ. հայ ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ։
Պարույր Սևակը (Ղազարյանը) ծնվել է 1924 թվականի հունվարի 26-ին Արարատի մարզի Չանախչի (այժմ՝ Զանգակատուն) գյուղում։ Նորածնին կնքահայր է դարձել համագյուղացի Մադոյենց Խաչատուրը՝ այգեգործ մի մարդ։ Նա նորածնի անունը Պարույր է դրել ի պատիվ նույնանուն սպայի, որի զինվորն է եղել ինքը՝ կնքահայրը։


Արամ Խաչատրյան
Արամ Խաչատրյան (ծն. հունիս 6, 1903 - մահ. մայիս 1, 1978) հանրահայտ հայ կոմպոզիտոր, ժողովրդական, ազգային արտիստ նախկին ԽՍՀՄ-ում, ռուսական կոմպոզիցիայի դպրոցի և հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական:

Գարեգին Նժդեհ
Գարեգին Նժդեհ, իսկական անունը՝ Գարեգին Արաքել Եղիշեի Տեր-Հարությունյան, (ծն. հունվար 1, 1886 - մահ. դեկտեմբեր 21, 1955) հայ պետական, ռազմական և դաշնակցական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր; Նա ծնվել է հայոց Նախիջևան գավառի Կզնուտ (այժմ՝ Կյուզնուտ) գյուղում։

Գրիգոր Նարեկացի
Գրիգոր Նարեկացի (մոտ 951-1003), հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա։ Գրիգոր Նարեկացին համարվում է հայ գրականության վերածնության հիմնադիր, Հայ վերածնության փիլիսոփայական մտքի գագաթը։ Գրիգոր Նարեկացու ստեղծագործություններից հատկապես հայտնի է և մեծ ժողովրդայնություն է վայելում «Մատյան ողբերգության» («Մատեան ողբերգութեան», ժողովրդի մեջ տարածում է ստացել երկի՝ «Նարեկ» անվանումը) չափածո աղոթքների ժողովածուն։

Մեսրոպ Մաշտոց
Մեսրոպ Մաշտոց, (Մաշտոց, Մաշթոց) (361 կամ 362 թ., գյուղ Հացեկաց (Տարոնի գավառում ) - 440թ. փետրվարի 17,Վաղարշապատ (այժմ Էջմիածին), թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ։ Մեսրոպ Մաշտոցի պատմական առաքելությունը կարևորագույն դեր ունեցավ հայ ազգի ազգային ինքնության հետագա պահպանման համար:Համաձայն գերակշռող գիտական տեսակետների վրացերեն և աղվաներեն այբուբենների ստեղծողն է:
Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ):

Հովհաննես Այվազովսկի
Հովհաննես Կոստանդինի Այվազովսկի (ռուս.՝ Иван Константинович Айвазовский), (ծն. Հուլիս 29, 1817 - մահ. Մայիս 5,1900) հայազգի հանճարեղ նկարիչ Ռուսական կայսրությունում, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ, համաշխարհային համաբավ ունեցող նկարիչ, ապրում և աշխատում էր Ղրիմում, առավել հայտնի իր ծովանկարներով, որոնք կազմում են նրա գործերից կեսից ավելին։ Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը։

Մարտիրոս Սարյան
Մարտիրոս Սարգսի Սարյան (ծն. փետրվարի 28 (16), 1880 թ., Նոր Նախիջևան, Ռուսական կայսրություն - մահ. մայիսի 5 1972 թ., Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեծ նկարիչ, ՍՍՀՄ ժողովրդական նկարիչ (1960), ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965), ՀՍՍՀ նկարիչների միության նախագահ (1945 - 51)։
ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅԵՐ
Հայ լինելու կարևոր նախապայմաններից մեկը իմանալ հայ ազգի զավակներին

Վահան Տերյան
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), (ծն. Փետրվար 9, 1885 -մահ. Հունվար 7, 1920), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։ Դժվարին կյանք ապրեց Վահան Տերյանը, կյանքից հեռացավ շատ անժամանակ, բայց հայ քնարերգությանը հաղորդեց մի այնպիսի թարմ շունչ, որ անհնարին է պատկերացնել իր և հետագա ժամանակների հայ պոեզիան առանց նրա լուսավոր ներկայության: Տերյանն անփոխարինելի է նաև նրանով, որ առաջին իսկ գրքով ստեղծեց հետևորդների մի մեծ խումբ, որի ներկայացուցիչները ձևավորվեցին Վահան Տերյանի գրական դպրոցը: Գեղարվեստական ճանապարհ բաց անող այդպիսի մշակութային առաքելություն շատ քչերին է վիճակվում: Ահա այդ քչերից մեկը Վահան Տերյանն է: